ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ալեն Ժյուպեն չի մասնակցի Ֆրանսիայի նախագահի ընտրություններին

Ալեն Ժյուպեն չի մասնակցի Ֆրանսիայի նախագահի ընտրություններին
07.03.2017 | 10:13

Ֆրանսիայի աջ-պահպանողական հանրապետական կուսակցության առաջատար անդամներից մեկը` նախկին վարչապետ Ալեն Ժյուպեն չի մասնակցի նախագահական ընտրություններին:

Ժյուպեն բացառել է իր մասնակցությունը ապրիլին անցկացվելիք նախագահական ընտրություններին, եթե կոռուպցիոն սկանդալի կիզակետում հայտնված աջ թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը որոշի ինքնաբացարկ հայտարարել:

Դիտվել է՝ 512

Մեկնաբանություններ